Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Պեկինը ժպտաց Ազարենկային

Պեկինը ժպտաց Ազարենկային
09.10.2012 | 11:53

Կիրակի կայացավ WTA մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: ՈՒժեղագույնի տիտղոսը միմյանց հետ վիճարկեցին նախօրեին չինուհի Լի Նայի դիմադրությունը կոտրած Մարիա Շարապովան, ով համաշխարհային դասակարգման երկրորդ հորիզոնականում է, և նույն այդ աղյուսակի առաջին հորիզոնականը գլխավորող Վիկտորյա Ազարենկան, ով նույնպես երկու սեթում էր հաղթել իր մրցակից, ֆրանսուհի Մարիոն Բարտոլիին:
Ընթացիկ մրցաշրջանում այս հանդիպումը մրցակիցների թվով վեցերորդ դիմակայությունն էր: Բելառուս թենիսիստուհին կարողացավ իր հաղթանակների թիվը հասցնել չորսի` եզրափակիչը շահելով երկու սեթում (6:3, 6:1):
Զուգահեռ ընթացած տղամարդկանց մրցաշարում Նովակ Ջոկովիչը գերազանցեց Ժո-Վիլֆրեդ Ցոնգային: Դրա համար նրանից պահանջվեց երկու ժամից էլ պակաս ժամանակ: Սա համաշխարհային դասակարգման երկրորդ հորիզոնականում գտնվող սերբ մարզիկի չորրորդ հաղթանակն էր ընթացիկ մրցաշրջանում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ